ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ

15:37 - 02 Սեպ, 2021

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն / ԵՕԿ /  և Լեհաստանում 2023թ. կայանալիք  եվրոպական  մարզական երրորդ  խաղերի կազմկոմիտեն որոշել են  լողափնյա  ֆուտբոլը և քիքբոքսինգը  մրցումների ծրագրում ընդգրկելու մասին: Երկու մարզաձևն էլ   ներկայացված չեն օլիմպիական խաղերում, թեև լողափնյա ֆուտբոլը եղել  է  եվրոպական նախորդ երկու ստուգատեսներում:

Քիքբոքսինգը վերջերս է  ճանաչվել է ՄՕԿ -ի կողմից: Այն արդեն ներկայացվել է Ասիական, Աֆրիկյան խաղերում և միջազգային խոշոր մրցաշարերում: 

Լեհաստանում անցկացվելիք եվրոպական երկրների գլխավոր մարզահանդեսի ծրագրում  ընդգրկված են   3 × 3 բասկետբոլը, նետաձգությունը, բադմինթոնը, լողափնյա  հանդբոլը, բռնցքամարտը, կանոէն, հեծանվավազքը, կարատեն, ժամանակակից հնգամարտը, մուաթայը, պադելը, գնդակային  հրաձգությունը,  ամառային դահուկացատկը, սպորտային լեռնագնացությունը, թաեքվոնդոն, տեքբոլը, տրիաթլոնը և  սեղանի թենիսը:

Որոշ  մարզաձևերում մասնակիցները   ձեռք կբերեն  << Փարիզ – 2024 >> - ի օլիմպիական ուղեգրեր:  

Կազմկոմիտեն շարունակում է բանակցել  միջազգային համապատասխան  ֆեդերացիաների հետ:

Այլ նորություններ