Փարիզի ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն դիտարկում է Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակի տեղադրման տարբերակը, հայտնում է Reuters-ը։ Աղբյուրի համաձայն, դեռևս հայտնի չէ, կրակը կմնա աշտարակի վրա միջոցառման ողջ ընթացքում, թե դա միայն խաղերի բացման արարողության ժամանակ կլինի:
Նախագիծը քննարկվում է արդեն երկու տարի։ Միաժամանակ նշվում է, որ օլիմպիական կրակը Էյֆելյան աշտարակի գագաթին չի կարող տեղադրվել, քանի որ այնտեղ կան ալեհավաքներ, հնարավոր կայծակ և այլն:
Կազմկոմիտեի ներկայացուցիչներն առայժմ ձեռնպահ են մնում թեմայի վերաբերյալ մեկնաբանություններից։