Մեկնարկել է կանանց բասկետբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը։Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիի Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում։ Տեղի << Գյումրին >> հյուրընկալեց Երևանի << Լես Ֆոքսեսին >>։ Խոշոր հաշվով հաղթանակ տոնեցին հյուրերը՝ 101: 47։
Հանդիպման արդյունավետ խաղացող ճանաչվեց գյումրեցի Արմինե Արմուտյանը, որը վաստակեց 22 միավոր։