Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 7-րդ տեղում է

15:35 - 01 Ապր, 2016

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում:

Հայկական շախմատի առաջատարն ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակում 7-րդ տեղում է՝ 2784 միավորով: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն 100 շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (47), Սերգեյ Մովսիսյանը (92) և Վլադիմիր Հակոբյանը (98):

Վարկանշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ