ԴՈՂԴՈՋՈՒՆ ՁԱՅՆՈՎ

12:17 - 12 Հուլ, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի գործադիր տնօրենի տեղակալ Հիդենորի Սուզուկին, ով պատասխանատու է  տոմսերի վաճառքի  համար, ներողություն  է խնդրել , որ շատ հանդիսականներ չեն կարող ներկա լինել մրցումներին: Բանն այն է, որ կազմկոմիտեն որոշել է մրցաշարերի մեծ մասն անցկացնել առանց մարզասերների ներկայության: Այս մասին հայտարարվել  է մամուլի ասուլիսում՝  ուղիղ եթերով: 

Սուզուկին դողդուջուն ձայնով է դիմել լրագրողներին, ապա  զսպելով արցունքները, մի պահ լռել է ու հետո միայն շարունակել իր խոսքը:

Այլ նորություններ