Սինքֆիլդի գավաթ. Լեւոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին

10:15 - 09 Օգո, 2017

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:

Լեւոն Արոնյանը հանգստյան օրից հետո վերականգնել է ուժերն ու 6-րդ տուրում հաղթել Ուեսլի Սոյին: Հայ գրոսմայստերն այժմ ունի 3.5 միավոր եւ բաժանում է 2-4-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Նա 4 միավոր ունի:

Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Հիկարու Նակամուրան է:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ