Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց «Սանտա Կոլոմային» (Անդորրա):
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: 28-րդ րոպեին հաշիվը բացեց «Ալաշկերտ»-ի սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: 63-րդին տանտերերը, Իլդեֆոնս Լիմայի դիպուկ հարվածից հետո, կարողացան հավասարեցնել հաշիվը:
Մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում հաղթել էր «Ալաշկերտ»-ը (1:0) եւ երկու հանդիպումների արդյունքում Հայաստանի չեմպիոնը անցավ հաջորդ շրջան:
Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում «Ալաշկերտ»-ի մրցակիցը Բելառուսի ԲԱՏԷ-ն է: Այս զույգի խաղերը կկայանան հուլիսի 11-ին եւ 18-ին:
Լուսանկարը` «Ալաշկերտ» ՖԱ