Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո ավանդության համաձայն նշեց «Օլիմպիական օրը»:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀԱՕԿ-ն ազգային ֆեդերացիաների հետ համատեղ կազմակերպել էր ցուցադրական ելույթներ, որին մասնակցում էին 7 ֆեդերացիաների պատանի և երիտասարդ մարզիկները:
«Ամեն տարի մենք տոնում ենք «Օլիմպիական օրը» և այս տարի որոշեցինք սպորտն ավելի ճանաչելի դարձնել: Այս կերպ մենք կխթանենք սպորտի մասսայականացմանը: Այս միջոցառումը ՄՕԿ-ի հիմնական ծրագրերից մեկն է, և բոլորին է հայտնի, որ ՀԱՕԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանն անմասն չի մնում միջազգային ոչ մի ծրագրից և սա էլ բացառություն չէ»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Առաջին անգամ «Օլիմպիական օրը» տոնվել է 1948 թվականի հունիսի 23-ին: Այդ ժամանակ ՄՕԿ-ի նախագահը Զիգֆրիդ Էդշտորմն էր, ով կոչ արեց երիտասարդներին համախմբվել օլիմպիական գաղափարների շուրջ: Այդ տարի օլիմպիական օրը տոնվեց Ուրուգվայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Կանադայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Վենեսուելայում և Բելգիայում:
Լուսանկարները՝ այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին