ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

12:07 - 09 Փետ, 2023

Իսպանական LaLiga մարզական կազմակերպությունը և եվրոպական ամառային երրորդ խաղերի կազմկոմիտեն կհամագործակցեն Լեհաստանում առաջիկա ամռանը անցկացվելիք միջոցառմանը խթանելու համար: Այդ նպատակով կազմակերպությունները ստորագրել են համապատասխան համաձայնագիր:

LaLiga-ն  իր փորձով կազմկոմիտեին կաջակցի մարզահանդեսի հեռարձակման աշխատանքներում ՝ ինչպես անհատական , այնպես էլ թվային ալիքների միջոցով:

Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի խոսքով համաձայնագիրը թույլ կտա նորարարարական ձևաչափերով գտնել ընդհանուր հնարավորություններ այն մարզասերների լսարանի համար, ովքեր  հաճույք են  ստանում սպորտից և ֆուտբոլից:

Եվրոպական խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Միխալ Լանգերն էլ նշել է, որ միջոցառումը  լայնորեն կգովազդվի համագործակցության շնորհիվ:

Լիգայի գլխամասային գրասենյակը գտնվում է Իսպանիայի  Մադրիդում,  բաղկացած է հանրային քսան  սահմանափակ մարզական  ընկերություններից և ակումբներից ու  պատասխանատու է Իսպանիայում պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կազմակերպման համար։ Կառույցը 17 հարթակներում  ունի ավելի քան 164 միլիոն հետևորդ:

Եվրոպական երրորդ խաղերը Կրակովում  տեղի կունենան 2023թ. հունիսի 21-ից հուլիսի 2-ը: Սպասվում է 48 երկրների 7000 մարզիկ – մարզուհիների մասնակցություն:  Նրանք մրցումների 12 օրերի ընթացքում, Լեհաստանի 24 մարզահամալիրներում, հանդես կգան 26 մարզաձևերում: 19 մարզաձևերում կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

 

Այլ նորություններ