ՀԱՄԵՍՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

12:07 - 30 Մար, 2023

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվեց  կանանց շախմատի Եվրոպայի  առաջնությունը:

Հայաստանի մարզուհիներից  լավագույնը  Աննա Սարգսյանն էր,  որը  7,5 միավորով եզրափակեց առաջին տասնյակը: Նա ընդամենը մեկ միավոր պակաս վաստակեց  չեմպիոնի պատվին արժանացած վրացուհի Մերի Արաբիձեից:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մրցաշարն ավարտեցին 7-ական միավորով և զբաղեցրին համապատասխանաբար 14-րդ և 21-րդ հորիզոնականները:

Այլ նորություններ