ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ

12:07 - 16 Փետ, 2024

Սպորտային մարմնամարզիկների համար մրցաշրջան -2024  -ի մեկնարկը տրվեց երեկ ՝  Եգիպտոսի Կահիրեում: 71 երկրների ավելի քան 300  մարզիկ – մարզուհիներ են մասնակցում  աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին: Նրանց թվում են  ինչպես  նորեկներ, այնպես էլ մերօրյա համաշխարհային աստղեր:

Մարմնամարզիկների համար մրցաշարը չափազանց կարևորվում է, քանզի  առանձին գործիքներից խաղարկվում են  Փարիզի օլիմպիական  ամառային խաղերի արտոնագրեր:

Կահիրեի մրցաշարից բացի, օլիմպիական վարկանիշային են լինելու նաեւ Կոտբուսի, Բաքվի և Դոհայի գավաթի խաղարկության հաջորդ փուլերը, որտեղ յուրաքանչյուր մարզագործիքի վրա  լավագույն արդյունք ցույց տված երկու մարզիկները կապահովեն իրենց մասնակցությունը  օլիմպիական խաղերում։

Աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիրը կստանա 30 միավոր, արծաթե մրցանակակակիրը ՝  25, բրոնզե ՝ 20, չորրորդ տեղը՝ 18 և այդպես շարունակ: 

Անդրադառնալով Եգիպտոսի մրցաշարին ասենք, որ երեկ սկսվեց  որակավորման փուլը: Այն կավարտվի  այսօր: Փետրվարի 17-18-ին նշանակված են  եզրափակիչները։

Հայաստանի պատվիրակներից արդեն եզրափակիչ են մտել Արթուր Ավետիսյանն ու  Վահագն Դավթյանը / երկուսն էլ ՝ օղակներ /:

Թիմակիցներին միանալու ցանկությամբ այսօր ասպարեզ կելնի մեր նշանավոր հենացատկորդ Արթուր Դավթյանը:

Ափսոսանքով ենք նշում,  որ նժույգթափերի որակավորման փուլում ձախողվեցին և եզրափակիչ չմտան փորձառու Հարություն Մերդինյանը և  Գագիկ Խաչիկյանը:  

 

Այլ նորություններ