Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումը: Հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին: Մրցակարգով նշանակվեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարեր:
Առավել դիպուկ գտնվեցին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 5:3 հաշվով և հայրենական ֆուտբոլում առաջին անգամ դարձան գավաթակիր: