Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում հուլիսի 27-ին տեղի կունենան որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները։
«Ուրարտուն» կհյուրընկալվի Ռումինիայի «Ֆարուլին»։ «Փյունիկը» Շվեդիայում կխաղա «Կալմարի» հետ։
«Արարատ-Արմենիան» Երեւանում կընդունի Հունաստանի «Արիսին», իսկ «Ալաշկերտը» Աբովյանում կխաղա Հունգարիայի «Դեբրեցենի» հետ։