Տալինում, Կրիստիան Պալուսալուի երիտասարդական հուշամրցաշարում, իրենց ունակությունները դրսևորել են նաև Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ:
Նրանցից հաղթող են դարձել Արայիկ Թոփալյանը / 55 կգ / և Սուրեն Աղաջանյանը / 60 կգ /:
Երկրորդն են ճանաչվել Լևոն Խաչատրյանը / 77 կգ / և Սամվել Խաչատրյանը / 82 կգ /: