ԼՈՒՍԻՆԵ ԷՄՄԻՅԱՆԸ ՝ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵՈՒՄ

11:42 - 03 Փետ, 2021

<< Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի կազմկոմիտեն տեղափոխվել է նոր շտաբ։ Գրասենյակն արդեն սկսել է գործել: Նոր շենքը, որը կոչվում է << Զարկերակ >>  գտնվում է Փարիզի ամենաաղքատ արվարձաններից մեկում ՝ Սեն-Դենիսում։

Շենքը կառուցված  է փայտե կոնստրուկցիաներով և ջերմամշակված է  գործվածքներից։ Կահույքի մեծ մասը պատրաստված է  երկրորդական հումքից։

Այժմ կազմկոմիտեում աշխատում է 400 մարդ, հետագայում այդ թիվը կհասնի երեք հազարի։ 

Կազմկոմիտեն հավաստիացնում է, որ համավարակը էականորեն չի ազդել  նախապատրաստության  վրա։

Արժե նշել , որ խաղերի կազմկոմիտեում աշխատում է նաև Եվրոպայի անկրկնելի ռեկորդակիր , գյումրեցի հեռացատկորդ  Ռոբերտ Էմմիյանի կրտսեր դուստրը ՝ Լուսինեն:  Նա ընդգրկված է  միջազգային բաժնում:  

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում օլիմպիական ամառային 33 – րդ  խաղերը պետք է կայանան ՝ 2024թ․  հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Այլ նորություններ