ԱՌԱՅԺՄ ՎԵՑ ՄԵԴԱԼ

11:37 - 30 Հոկ, 2024

Լեհաստանի Ռաշին քաղաքում շարունակվում է Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի առաջնությունը:  

Ավագ տարիքայինների պայքարում ոսկե մեդալակիր դարձավ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը: Նա  երկամարտում ցույց տվեց  320 կգ  (140 կգ +180 կգ) արդյունք:  

20 տարեկանների պայքարում երրորդը ճանաչվեց և բրոնզե մեդալակիր դարձավ Մարտին Պողոսյանը ( 73 կգ ): Նա երկամարտում ցույց տվեց 298 կգ ( 130 կգ + 168 կգ  ):

Մեր պատվիրակության հաշվին երկամարտի գումարով առայժմ  գրանցվել է չորս ոսկե, մեկական արծաթե և բրոնզե պարգև:

Այլ նորություններ