ղը ` հունվարի 23 –ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը կարճ ծրագրով պայքարի կբռնվեն մենասահորդուհիները: Մեր երկիրը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը: Նրա հաջորդ մրցելույթը տեղի կունենա հունվարի 25 –ին: Այդ օրը մենասահորդուհիները կներկայացնեն իրենց կամավոր ծրագրերը:
Հայաստանի երկրորդ մասնակից, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հունվարի 24 –ին հանդես կգա կարճ, իսկ հունվարի 25 –ին` կամավոր ծրագրով:
ՀԱՕԿ լրատվական բաժին