ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

11:41 - 04 Օգո, 2020

Տոկիոյում  2021թ․ նախատեսված  ամառային պարալիմպիկ խաղերի մրցումների ժամանակացույցը չի ենթարկվել էական փոփոխությունների, միայն ճշգրտվել են   որոշ մրցումների մեկնարկի և ավարտի ժամկետները: 

Պարալիմպիկ խաղերը պետք է կայանան 2021 թ․ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։ Մեդալներ կխաղարկվեն 22 մարզաձևերում։

Կազմկոմիտեի ներկայացուցիչ   Հիդեմասա Նակամուրան ասել է,  որ կորոնավիրուսով պայմանավորված,  մարզիկների առողջության  անվտանգությունն ապահովելու համար, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցառումներ։

Այդ առթիվ բանակցություններ են ընթանում միջազգային պարալիմպիկ կոմիտեի, մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների և շահագրգիռ  այլ կազմակերպությունների  հետ։

Այլ նորություններ