Կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության երրորդ տուրի հանդիպումները։
Տուրի առաջին խաղում «Գրանդ սպորտը» 69։40 հաշվով առավելության է հասել «Ինժեների» նկատմամբ։ «Շիրակը» սեփական հարկի տակ զիջել է «Ուրարտուին»՝ 69։76։
Երրորդ տուրի վերջին խաղն անցել է բավականին հետաքրքիր ու համառ պայքարում։ ՖԻՄԱ-ն հյուրընկալվելիս 91։88 հաշվով հաղթել է «Արցախին»։ Երեւանի թիմը կարողացել է հաղթանակի հասնել միայն լրացուցիչ ժամանակում։
Այս պահին մրցաշարային աղյուսակը հնգական միավորով գլխավորում են ՖԻՄԱ-ն ու «Արցախը»։ Սակայն, երկու թիմերն էլ մեկ խաղ ավելի են անցկացրել։
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի