Խորվաթիայում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր հավաքականը ունեցավ երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ:
Պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեցին 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանրքաշային Միսակ Տեպանյանը: Նրանց թիմակիցներ, 57 կգ քաշային Էրիկ Առստամյանն ու 54 կգ քաշային Լուսյա Ավետիսյանը նվաճեցին բրոնզե մեդալ։