ՉԱՐԺԵ ՇԱՀԱՐԿԵԼ ԱՊԱԳԱՅԻ ԹԵՄԱՆ

12:46 - 15 Մայ, 2020

Տեղի է  ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ / գործկոմի հեռավար նիստը։ Օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ  հարցեր։

Քննարկվել է համաճարակի հետևանքով   օլիմպիական շարժմանն ազդած  ֆինանսական խնդիրը։ Նշվել է , որ դժվար է հաշվարկել բոլոր հետևանքները և ծրագրեր կազմել  առկա հանգամանքներում։

Գործկոմը  հաստատել է մինչև 800 միլիոն դոլար աջակցության փաթեթը, որը  կուղղվի կորոնավիրուսի ազդեցության հաղթահարմանը։ Գումարի 150 մլն դոլարը կտրամադրվի միջազգային ֆեդերացիաներին և ԱՕԿ –ներին։

Որոշվել է , որ ՄՕԿ  -ի  136 րդ նստաշրջանը կանցկացվի ընթացիկ տարվա հուլիսի  17 –ին՝ հեռավար ձևաչափով։

Կորոնավիրուսի համաճարակը չի ազդել Պեկինում 2022թ․ անցկացվելիք  ձմեռային օլիմպիական խաղերի  աշխատանքների վրա։ Նախապատրաստությունը  լավ է ընթանում: Հունիսին տեղի կունենա  խաղերի համակարգող հանձնաժողովի հերթական նիստը՝ ձմեռային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների մասնակցությամբ:

Միջազգային օլիմպիական կոմիտեն  աշխատում է առողջապահության համաշխարհային կազմակերպության  /ԱՀԿ / հետ՝  Տոկիոյի մարզահանդեսն անվտանգ անցկացնելու ուղղությամբ: 

Գործկոմը լսել է   Տոկիոյի խաղերի  համապատասխան աշխատանքային խմբի ներկայացրած զեկույցը։ Հանձնախումբը սերտ կապի մեջ է կազմկոմիտեի և Ճապոնիայի իշխանությունների հետ։

Թոմաս  Բախը  տեսակոնֆերանսում  շեշտել  է, որ խաղերի անցկացման ժամկետները հետագայում կրկին չեն փոխվի և վստահություն է հայտնել, որ  խաղերը կսկսվեն հուլիսի 21-ին և դրանք անվտանգ կլինեն մասնակիցների համար: Դեռևս մի տարի երկու ամիս կա և   չպետք է շահարկել ապագայի թեման, -  ասել է  Բախը։

 

Այլ նորություններ