Հայաստանի մարզասերը տեղյակ է Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք նվաճած մարզիկների անուններին: Նրանց թիվը վերջնականապես հասավ 15 –ի:
Լողի և աթլետիկայի միջազգային ֆեդերացիաները մեր երկրից հաստատել են լողորդներ Արթուր Բարսեղյանի, Վարսենիկ Մանուչարյանի և աթլետ Էլիսոն Ռոուզ Հալվերսոնի մասնակցությունը ամառային 33 –րդ համաշխարհային գլխավոր մարզահանդեսում:
Նշած երեք օլիմպիականները իրենց ունակությունները կդրսևորեն 100 մետր տարածություններում. լոողորդներ Արթուրը՝ ազատ ոճում, Վարսենիկը՝ բատերֆլայում , իսկ աթլետ Էլիսոնը՝ արագավազքում:
Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է ուղիղ մեկ ամիս: