Այսօր հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Անմիջապես ճանաչեցինք անցյալի անվանի ճկասուսերակիր Գագիկ Հովհաննիսյանին : Նա և մյուս մրցաձևերի պատասխանատուները հրավիրվել էին խորհրդակցության: Այն կազմակերպել էր մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ, անցյալի բարձրակարգ թրասուսերակիր, գիտությունների դոկտոր Արմեն Գրիգորյանը:
Գագիկ Հովհաննիսյանը հաշվետվություն ներկայացրեց Մադրիդում անցկացված միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարից: Ժողովականները մասնավորապես ափսոսանք հայտնեցին Էմմա Պողոսովայի համար:
Մեր խոցասուսերակրուհին խմբային մրցաշարում երեք հաղթանակ տանելուց հետո մտավ 1 / 16 –րդ փուլ, որտեղից սկսում է գործել օլիմպիական մրցակարգը:
Բյուրեղավանցի մարզուհին հաղթեց ավստրուհու արգելքը ու իր համար տեղ ապահովեց առաջին ությակում: Բելառուս մարզուհու հետ պայքարը դրամատիկական բնույթ կրեց: Միավորների մեծ տարբերությամբ հաշիվը գլխավորում էր մրցակցուհին՝ 14 : 10: Էմման սթափվեց, կենտրոնացավ, անընդմեջ չորս նպատակային խոցում կատարեց ու հավասարեցրեց հաշիվը: Թվում էր խուճապի մատնված բելառուսցու նկատմամբ վերջին ՝ վճռական խոցումը նույնպես կկատարի Երևանի քաղաքապետարանի սուսերամարտի ՄԴ –ի սանուհին : Բայց հակառակը ստացվեց և մեր պատվիրակը ցավալի պարտություն կրեց:
Էմման հուզվեց, արտասվեց . . . Նրան հասկանալը դժվար չէր:
Խոսվեց մեր երկրորդ մասնակից, ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանի մասին: Նա մեզանում թեստավորվել և մրցավայր է մեկնել լիովին առողջ վիճակով: Տեղում ստուգման արդյունքը դրական է ցույց տվել , որի հետևանքով Մայքլը Մադրիդում է ՝ մեկուսացված:
ՀՀ ֆեդերացիան մշտական կապի մեջ է իսպանացի գործընկերների և բուժանձնակազմի հետ: Ի դեպ, մադրիդյան թեստերի հետևանքով տարբեր երկրների մարզիկներ նույնպես տուժել են: