Ուշուի աշխարհի 6-րդ առաջնությունը / 2001թ. / անցկացվեց մեր մայրաքաղաքում : Մարզաձևի միջազգային և եվրոպական ֆեդերացիաները չափազանց գոհ մնացին կազմակերպիչներից:Դրան հաջորդած միջազգային մրցաշարերում հաջողությամբ են հանդես գալիս հայ ուշուիստները:Հանրապետական ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը ,որպես մրցավար, իր հերթին մշտապես բարձր գնահատականի է արժանանում:Հաշվի առնելով այս ամենը, Եվրոպայի ֆեդերացիան իր գործկոմի կազմում ընդգրկել է Տ.Չոբանյանին ,իսկ միջազգային ֆեդերացիան մրցումային օրացույցում գրանցել է երկու տարին մեկ անգամ Հայաստանում կազմակերպել ու անցկացնել Եվրասիայի գավաթի խաղարկություն:Անդրանիկ միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա մեր մայրաքաղաքում,վաղը` սեպտեմբերի 11-ին,ժամը 19-ին, « Միկա » մարզադահլիճում:Սեպտեմբերի 12-16-ը անցկացվող մրցումներին հայտավորված են մարզաձևի ավանդույթներով հարուստ,միայն մրցանակակիր 10 ընտրյալ երկրների հավաքականները / Հայաստան, Էստոնիա, Լեհաստան, Իրան, Ղազախստան,Ֆրանսիա, Լիբանան, Հունգարիա, Բանգլադեշ, Ռուսաստան /:Իրենց ունակությունները չորս ոճում կդրսևորեն տարիքային չորս խմբերի 326 մարզիկներ:« Դինամո » մարզադահլիճում կմրցեն սանդա ուշուի,իսկ « Միկայում » ` կատա / վարժահամալիրային / մրցաձևերի ներկայացուցիչները: Առավոտյան և երեկոյան մրցահերթերը նախատեսված են ժամը 9.00 – 12.00,ապա ` ժամը 15.00 – 18.00:Գլխավոր մրցավարներն են Տիգրան Չոբանյանը / « Դինամո » և լիբանանահայ Ավետիս Սերոբյանը /«Միկա » / :
Մրցումների ղեկավար մարմիններն են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:Տեխնիկական մասը ղեկավարում է ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիան: