Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն 59կգ քաշային Ռոման Ամոյանն իր խոսքում նշեց, որ կցանկանար ժամանակը հետ տալ և հենց այս պայմաններում սկսեր մարզվել:
«Կարծում եմ՝ խոսքերն ավելորդ են: Բառեր չեմ գտնում, որ կարողանամ նկարագրել: Հիանալի շինություն է՝ հրաշալի դահլիճներով, հյուրանոցով, ժամանակակից մարզական գույքերով հարուստ: Բոլոր պայմանները կան լավագույնս մարզվելու: Պայմաններն այնքան հրաշալի են, որ կցանկանայի ժամանակը հետ տալ և հենց այս պայմաններում սկսեի կարիերաս (ծիծաղում է)»,- նշեց անվանի մարզիկը:
«Օլիմպավան»-ի շինարությունը մեկնարկել էր 2013 թվականին: Բացառապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված Օլիմպավանը օլիմպիական հսկա մարզաբազա է, իր մոտ 7500 քմ. մակերեսով: Մարզաբազան պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 300 մարզիկի, ապահովված է մարզումների համար միջազգային չափորոշիչներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պայմաններով: