ՈՒՐԱԽ ՎԵՐԱԴԱՐՁ

10:47 - 10 Հուլ, 2023

Հունգարիայի Կապոսվարմ քաղաքում անցկացվեցին հունահռոմեական և ազատ  ըմբշամարտի Եվրոպայի մինչև  15 տարեկանների մասնակցությամբ առաջնությունները:

Հայաստանի պատանի հունհառոմեականները երկուական արծաթե եւ բրոնզե մեդալ նվաճեցին:  

Արծաթե մեդալակիրներ դարձան Գառնիկ Մանուկյանը (41 կգ), Պետրոս Բաղրամյանը (85 կգ), << բրոնզի >> արժանացան Մարատ Աճեմյանը (44 կգ) և Ջանես Նազարյանը (57 կգ ) :

Մեր ազատ ոճայիններից ոսկե մեդալակիր է դարձել  Եղիշե Մովսիսյանը (62 կգ), երկրորդ մրցանակակիր են  դարձել Արմեն  Պապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48կգ):

Պատվանդանի երրորդ աստիճանին են կանգնել Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյանը (57 կգ): 

Պատանի մարզիկները ընդհանուր հաշվով տասը մեդալ են նվաճել:

 

Այլ նորություններ