Ֆրանսիացի մարզասերների համար հիշարժան է Տոկիոյի օլիմպիական խաղերի փակման արարողության այն հատվածը, որի ընթացքում փոխանցավազքը հանձնվեց Փարիզին, որը 2024թ. կդառնա ամառային 33 –րդ համաշխարհային մարզահանդեսի մայրաքաղաքը:
Սոցհարցման 1018 մասնակիցների 86 տոկոսը ասել է, որ Ֆրանսիա հասած ՄՕԿ –ի դրոշի պատվին կազմակերպված փարիզյան արարողությունը դինամիկ էր, որը արժանի էր իրենց սիրելի երկրին և նրա հանրաճանաչ մայրաքաղաքին:
76 տոկոսը հայտնել է, որ հպարտ են հաջորդ օլիմպիական խաղերը հյուրընկալելու առթիվ: