ՏԱՍԸ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

10:09 - 07 Ապր, 2021

ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Մանգերի հիշատակն է հավերժացնում Ուկրաինայի Խերսոն քաղաքում անցկացվող միջազգային ավանդական մրցաշարը: Երեկ ավարտվեց թվով՝  15 –րդ ավանդականը:

Պատվո պատվանդանին կանգնեցին Հայաստանի տասը պատվիրակներ: Հաղթողի կոչմանն արժանացան Գուրգեն Մադոյանը / 69 կգ / և Արման Դարչինյանը / 75 կգ /:

Առաջին աստիճանին կանգնելու իրական հավակնորդ էր նաև Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /, որը դեռևս նախորդ մրցաշրջանում նվաճել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: Բայց նա վնասվածքի պատճառով եզրափակիչում հանդես չեկավ և բավարարվեց երկրորդ տեղով: Երկրորդն էին նաև Արթուր Ղազարյանը / 57 կգ / և գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Մեր տղաներից ևս հինգը տուն կվերադառնան երրորդ մրցանակով:

Այլ նորություններ