Լեհական Կոլոբժեկ քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանն եզրափակչում պարտվեց Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրին և բավարարվեց արծաթե մեդալով:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որը կայացել է նոյեմբերի 19-29-ը, հայ բռնցքամարտիկները նվաճեցին մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ, որը նվաճել էր 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը:
Հայաստանը ներկայացրել էին 7 բռնցքամարտիկ` Ալեն Դանիելյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Հրայր Շահվերդյանը (56կգ), Սպարտակ Թամարյանը (60 կգ), Գառնիկ Պապիկյանը (64 կգ), Սոս Քոչարյանը (81 կգ) և Դավիթ Չալոյանը (91կգ):
ՀԱՕԿ լրատվության բաժին