ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

12:23 - 03 Դեկ, 2020

<< Տոկիո -2020 >>  կազմկոմիտեն հրապարակել է  թեստային   մրցաշարերի ժամանակացույցը, որոնք պետք է տեղի ունենան օլիմպիական  խաղերից առաջ: 18 մարզաձևերի  մրցաշարերը կանցկացվեն մարտից մինչև  մայիս։

Ժամանակացույցը կազմելիս կազմկոմիտեն խորհրդակցել է  միջազգային  մարզական ֆեդերացիաների հետ։ 

Թեստային մրցումների ընթացքում   շեշտը դրվելու է երեք հիմնական ուղղությունների վրա. մրցման  տարածքը, տեխնոլոգիաների օգտագործումը և անձնակազմի պատրաստվածությունը, ներառյալ՝  COVID-19- ին հակազդելու հարցերը: 

Հատուկ ուշադրություն կդարձվի կորոնավիրուսի տարածումը վերահսկող միջոցներին, կմշակվի  գործնական գործողությունների  շարք,  որն ուղղված կլինի ինչպես մրցումների մասնակիցների, այնպես էլ երկրպագուների առողջության պաշտպանությանը: 

 

 

 

Այլ նորություններ