Ավարտին է մոտենում Խորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Արդեն հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները: Նրանց թվում են Հայաստանի հինգ մարզիկներ: Ներկայացնում ենք մեր պատվիրակներին և նրանց մրցակիցներին. 54 կգ՝ Լուսիա Ավետիսյան - Ուրանիա Կանցարի (Հունաստան), 51 կգ՝ Դավիթ Սաֆարյան - Մատեուշ Շչոչարժ (Լեհաստան), 57 կգ՝ Էրիկ Առստամյան - Ռասուլ Գուլիև (Ուկրաինա), 92 կգ՝ Դավիթ Սիմոնյան - Ռուսլան Պերեժիլով (Ուկրաինա) և +92 կգ՝ Միսակ Տեփանյան - Սեբաստիան Տրուչանովիչ (Լիտվա):
Նշած բռնցքամարտիկները իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե մեդալ: Այսօր հայտնի կդառնան եզրափակիչի մասնակիցները: