Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) գործող նախագահ, ռուս Արկադի Դվորկովիչը հաստատվել է որպես կազմակերպության ղեկավարի թեկնածու՝ հաջորդ ժամկետի համար: Նրանից բացի թեկնածուներ են առաջադրվել ուկրաինացի Անդրեյ Բարիշպոլեցը, բելառուս Ինալբեկ Շերիպովը և ֆրանսիացի Բաար Կուատլին։
Ընտրությունները տեղի կունենան Հնդկաստանի Չեննայ քաղաքում, օգոստոսի 7 – 8 –ը նշանակված ՖԻԴԵ-ի գլխավոր ասամբլեայում:
Դվորկովիչը 50 տարեկան է, ՖԻԴԵ –ն ղեկավարում է 2018 թվականից: