ԱՌԱՋԻՆԸ՝ ՄԵՆԱՍԱՀՔՈՒՄ

11:27 - 05 Փետ, 2024

Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված գեղասահքի IceBeat Winter Trophy 2024 մրցաշարում ՀՀ դրոշի ներքո  հանդես եկած Սեմյոն Դանիլյանցը առաջինն է ճանաչվել մենասահքում:  

18 –ամյա Սեմյոնը ծնվել է Մոսկվայում և մեր երկիրը ներկայացնում է 2021 թվականից։

Հիշեցնենք, որ Իտալիայում  անցյալ  տարվա  հունվարին անցկացված  Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական հերթական փառատոնում Սեմյոն Դանիլյանցը  կարճ ծրագրում, 16 մասնակիցների պայքարում,  ճանաչվեց երրորդը, իսկ ընդհանուր հաշվարկում ՝  չորրորդը:   

Այլ նորություններ