Ուզբեկստանն առաջին անգամ կընդունի շախմատի համաշխարհային օլիմպիադան: 2026թ. նշանակված ստուգատեսը հավանաբար կանցկացվի Տաշքենդում, կամ՝ Սամարղանդում:
Որոշումը կայացվել է Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի գլխավոր համաժողովում:
Իսկ մինչ այդ, 2024-ի համանման առաջնությունը տեղի կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։