Ճապոնական Asahi թերթը, որը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական գործընկերն է, կոչ է արել համավարակի պատճառով չեղյալ հայտարարել մարզահանդեսը: Այս մասին ասվում է խմբագրական սյունակում:
- Կորոնավիրուսի տարածումը դեռ շարունակվում է: Տոկիոյում և երկրի մի քանի այլ շրջաններում արտակարգ ռեժիմը պետք է երկարացվի: Այս առումով մենք անհիմն ենք համարում առաջիկա ամռանը նշանակված խաղերի անցկացումը, - ասվում է հայտարարությունում:
Թերթը կոչ է արել Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային՝ սթափ գնահատել իրավիճակը և չեղարկել ստուգատեսը:
Տոկիոյի խաղերի սկսվելուն մնացել է 58 օր: