« Սիրելի՛ մարզասերներ, արդեն վաղը մեկնարկում է SADA Cup միջազգային մրցաշարը, որով Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը։ Միջազգային այս մրցաշարը բացառիկ տոն է լինելու հայ բասկետբոլասերների համար, տոն, որը բասկետբոլի ֆեդերացիան ջանք չի խնայել կազմակերպելու համար։
Ցանկանում եմ հաջողություն մաղթել Հայաստանի հավաքականին՝ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ, և վստահ եմ, որ մեր տղաները արդարացնելու են մարզասերների սպասելիքները։
Շուտով միջազգային ասպարեզ դուրս կգան նաև Հայաստանի կանանց և տղամարդկանց տարբեր տարիքային հավաքականներ, որոնց ելույթները ևս շատ կարևոր են մեզ համար։ Հաջողություն եմ մաղթում նաև մեր երիտասարդներին ու պատանիներին, որոնք մոտ ապագայում կհամալրեն մեր ազգային հավաքականները։
Շնորհակալություն եմ հայտնում նաև բասկետբոլային աշխարհի անդամներին, ովքեր այս օրերին մեծ նվիրումով ծառայում են հայկական բասկետբոլին։ Հուսանք բասկետբոլի մեր հավաքականի այսօրվա հաջողությունները վաղվա մեծ հաղթանակների հիմքն են դառնալու »: