London Chess Classic. Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

23:00 - 11 Դեկ, 2017

Լոնդոնում ավարտվեց London Chess Classic շախմատի գերմրցաշարը: Վերջին՝ իներորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Իներորդ տուրի արդյունքները. Ֆաբիանո Կարուանա – Մայքլ Ադամս՝ 1:0, Վիշվանաթան Անանդ – Ուեսլի Սո՝ 0:1, Լեւոն Արոնյան – Մագնուս Կարլսեն՝ 0:1, Յան Նեպոմնյաշչի – Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Սերգեյ Կարյակին – Հիկարու Նակամուրա՝ ոչ-ոքի:

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ. 1-2. Կարուանա, Նեպոմնյաշչի՝ 6-ական միավոր, 3-5. Կարլսեն, Վաշյե-Լագրավ, Սո՝ 5-ական, 6. Նակամուրա՝ 4.5, 7.Արոնյան՝ 4, 8. Կարյակին՝ 3.5, 9-10. Անանդ, Ադամս՝ 3-ական:

                                                                                             

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ