ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

10:38 - 16 Ապր, 2020

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի  / IWF /  գործկոմն ընդունել է կազմակերպության նախագահ, հունգարացի  Թամաշ Այանի հրաժարականը։

Սկանդալային պատմության պատճառով  Այանը  90 օր հեռացվել էր  պաշտոնից։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար էր դարձել  Ուրսուլա  Պապանդրեան։

IWF- ն շնորհակալություն է հայտնել  Թամաշ Այանին` ավելի քան չորս տասնամյակ ծանրամարտում աշխատելու, մասնավորապես, վերջին շրջանում ՄՕԿ –ին  և համաշխարհային հակադոպինգային գործակալությանը չափորոշիչներին համապատասխան  հակադոպինգային ծրագիր տրամադրելու համար։

Այանը 81 տարեկան է, IWF- ն ղեկավարում էր 2000 թվականից։ 

Այլ նորություններ