Իտալիայում ավարտվող ձմեռային օլիմպիական երիտասարդական փառատոնի ծրագրում ընդգրկված մենասահորդների մրցաշարը երեկ ավարտվեց: Իր երկօրյա ելույթներին գոհացնող վերջակետ դրեց Հայաստանի ներկայացուցիչ, գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը: Նա, ինչպես նախօրյակին կատարած կարճ ծրագրում, վստահություն դրսևորեց նաև ազատ մրցաձևում և ընդհանուր հաշվարկով գրավեց չորրորդ տեղը, որը նույնպես մրցանակային է համարվում:
Փառատոնի հաղթող ճանաչվեց իսրայելցի Նիկիտա Շեյպոն: