Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է կանանց աշխարհի առաջնության կշռման արարողությունը և վիճակահանությունը:
Հայաստանի 2 ներկայացուցիչները` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը ռինգ դուրս կգան մայիսի 19-ին և պայքարը կսկսեն 1/32-րդ փուլից:
Վիճակահանության արդյունքում 2 բռնցքամարտիկներին առաջին փուլում բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչները:
Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:
ՀԱՕԿ լրատվության բաժին