ԱՌԱՋԻՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ

15:37 - 13 Սեպ, 2021

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի կարծիքով  մեր երկրում հնարավոր է  ստեղծել  լողափնյա վոլեյբոլի բարձրակարգ թիմ :   Այս մասին նա ասաց <<  Գրանդ սպորտ  >> մարզահամալիրում տեղի ունեցած  Եվրոպայի արևելյան երկրների   տղամարդկանց մրցաշարի ավարտից հետո:

Հայաստանի,  Վրաստանի, Ռուսաստանի և Բելառուսի 14 թիմերի պայքարում  մեր երկիրը  ներկայացնող Խաչատուր Ասմարյան - Վահե Նազարյան զույգը  գրավեց հինգերորդ տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի Արխիպով – Գոնչարով երկյակը:

 

 

Այլ նորություններ