ՀԻՆԳ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐՈՒՄ

11:51 - 17 Օգո, 2020

Կորոնավիրուսի հետևանքով աստիճանաբար ավելանում են մարզական հեռավար ստուգատեսները։

Ուզբեկստանի անկախության օրվան է նվիրվելու օգոստոսի 29 –ին  կայանալիք  ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը։ Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։ Այդ ընտրությունը պատահական չէ, քանզի երևանցու գիտելիքները համապատասխանում են միջազգային ֆեդերացիայի բոլոր պահանջներին։

100 –ական  ընտրված բարձրակարգ   մարզիկ – մարզուհի կներկայացնեն հինգ քաշային կարգեր։ Հայաստանին հատկացված է հինգ տեղ․ Անդրանիկ Կարապետյան / 87 կգ /, Սամվել Գասպարյան / 102կգ /, գերծանքաշային Վարազդատ Լալայան։ Ընտրվածների թվում են նաև հեղինակավոր Սիմոն Մարտիրոսյանը և  Գոռ Մինասյանը։ Նրանք, սակայն, չեն մասնակցի  վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։

Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։

Մրցաշարի հաջողության դեպքում  նույն սցենարով կանցկացվի նաև  մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ շեշտը դրվելու է Մոսկվայում  հոկտեմբերի 31 –ին սկսվող Եվրոպայի առաջնության վրա, քանզի այդ ստուգատեսը օլիմպիական վարկանիշային է։ Տեղի կունենա նաև ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություն։ Մրցավարական հանձնաժողովում թեկնածու է առաջադրված  նաև  երևանցի Արայիկ Ալավերդյանը։

 

Այլ նորություններ