ԱՎԵԼԱՑՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԹԻՎԸ

15:07 - 09 Մար, 2023

Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիան (World Athletics) հայտարարել է կազմակերպության խորհրդում կանանց թիվը ավելացնելու մասին: Նպատակը հավասարությունը ապահովելն է: Հնարավոր է ասոցիացաիայի փոխնախագահ նշանակվի գեղեցիկ սեռի ներկայացուցիչ: Եթե ֆեդերացիայի գործկոմում կանանց թիվը հասնի 10 –ի, ապա նրանք կկազմեն համաշխարհային խորհրդի 40%-ը:

Ասոցիացիայի նախագահ Սեբաստիան Քոուն ասել է, թե  հպարտ է, որ   World Athletics-ը  առաջատար է սպորտում գենդերային հավասարության հարցում:  

Բացի այդ, նախատեսվում է ավելացնել կանանց քանակը  չորս հանձնաժողովներում, իսկ ընդհանրապես, առայժմ աշխարհի առաջնություններում կին մասնագետների ներկայությունը կազմում է 20%: 

Այլ նորություններ