ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

17:17 - 06 Մայ, 2020

Երևանի << Փյունիկ >> և  չինական << Շանհայ Լինկման >>  ակումբները կնքել են  համագործակցության պայմանագիր։ Այս մասին  տեղեկացնում է << Փյունիկի >> մամուլի ծառայությունը :

Պայմանագիրն իր մեջ ներառում է կոմերցիոն համագործակցություն, կադրերի փոխանակում , մանկապատանեկան մրցաշարերի հրավերներ։

<< Փյունիկ >>  ՖԱ-ն շատ է կարևորում համագործակցությունը ակումբների հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը միայն օգտակար կլինի հայկական ֆուտբոլի համար >>,- ասված է «Փյունիկի» տարածած հայտարարության մեջ:

 

 

Այլ նորություններ