ՄՕԿ – Ի ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՈՒՄ

12:37 - 05 Մար, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ / գործադիր կոմիտեն  որոշել է փոփոխություններ կատարել  խաղերի   բացման արարողակարգում: Մասնակից   յուրաքանչյուր երկրի դրոշակակիր պետք է լինեն երկսեռ մարզիկներ / մեկական տղամարդ և կին /: Դա  առաջին անգամ  կկիրառվի Տոկիոյում: 

ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ  Տոկիոյի մարզակառույցները լիովին պատրաստ են  խաղերն ընդունելու համար: Արդեն  վաճառվել է 4,5 միլիոն տոմս: Ճապոնիայի բնակչությունը մեծ խանդավառությամբ է սպասում օլիմպիական խաղերի մեկնարկին:

32 –րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն  հաշվետվություն է ներկայացրել  կատարած աշխատանքների մասին: Վերջնականապես հաստատվել է ջահի երթուղին և  օլիմպիական ավանի ղեկավար է ընտրվել  Սաբուրու Կավաբուչին:

2023թ. կայանալիք ՄՕԿ –ի հաջորդ վեհաժողովի անցկացման վայր է առաջարկվել  Հնդկաստանի Մումբայ քաղաքը և միջոցառումը  նվիրվելու է  այդ երկրի  անկախության տոնին:

Լոզանում անցկացված ՄՕԿ –ի գործկոմի նիստում խոսք է գնացել այն մասին,  որ կորոնավիրուսը չպիտի խանգարի  << Տոկիո – 2020 >> -ի անցկացման ժամկետներին և կայացմանը: Բոլոր օլիմպիականները պետք է շարունակեն իրենց նախապատրստական մարզումները:

Այլ նորություններ