Ճապոնիան կուժեղացնի համավարակի հետ կապված անվտանգության միջոցառումները 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի երկրպագուների համար։ Այդ միջոցառումը կորոնավիրուսի դեմ մարդկության տոնած հաղթանակը կհանդիսանա։ Բացի այդ, կցուցադրվեն 2011-ի երկրաշարժից և ցունամիից հետո լիովին վերականգնված տարածքներն ու բնակավայրերը ։ Այս մասին ասել է երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան:
Վարչապետի խոսքով ձեռնարկվելու են բոլոր արդյունավետ միջոցառումները։ Դրանց մշակմանը մասնակցում են գիտական համայնքը և քաղաքապետարանը։ Համապատասխան նախարարություններին հանձնարարվել է ուժեղացնել կիբերանվտանգության միջոցառումները, ինչպես նաև վերահսկել օտարերկրյա մարզիկների մուտքն ու ելքը:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը նշել է, որ յուրաքանչյուր մարզիկ, ով կանցնի բոլոր թեստերը, անկախ բնակության վայրից, կկարողանա մեկնել Տոկիո։ Եթե մարզիկները ունենան COVID- ի բացասական թեստեր և հետևեն համավարակի դեմ պայքարի ուղեցույցներին, ապա նրանց հնարավորություն կտրվի մասնակցել խաղերին։
Կազմկոմիտեն քննարկում է մարզիկների գյուղում թագավարակի բուժման անկախ կենտրոն ստեղծելու հնարավորությունը: