<< Փարիզ – 2024 >> ամառային օլիմպիական խաղերի համար կանխատեսված ծախսերի նախահաշիվը Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է։ Ընդգծված է որոշ մարզահամալիրների վարձակալության բարձր արժեքը։
Լուրջ գումար է պահանջվում մասնավորապես << Լե – Բուրժեի >> ժամանակավոր համալիրի համար, որտեղ նախատեսվում է անցկացնել վոլեյբոլի մրցաշարը:
Քննարկվում է նաև մարզահանդեսի բյուջեի օպտիմալացման հարցը։
33 –րդ օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում, 2024թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Ֆրանսիայի մայրաքաղաքը երկրորդ անգամ կհուրընկալի քառամյա փուլի գլլխավոր մարզական միջոցառումը: Փարիզում առաջին անգամ օլիմպիական խաղերը անցկացվել է 1924թ․: