ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

17:23 - 09 Մար, 2020

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ Օլիմպիայում   ջահի բոցավառման և  փոխանցավազքի արարողությունը կորոնավիրուսի տարածման պատճառով տեղի կունենա առանց հանդիսականի:   

Միջոցառումը նախատեսված է մարտի 12-ին: Նախնական տեղեկություններով  ՄՕԿ – ը  և << Տոկիո – 2020 >> կազմկոմիտեն կհավատարմագրեն  շուրջ 100 մարդ: Արարողությունը փակ կլինի նաև լրագրողների համար:

Փոխանցավազքի ամբողջ երթուղում համապատասխան մարմինները  պետք է խստիվ  հետևեն առողջապահության համաշխարհային կազմակերպության հրահանգներին:

Ավելի վաղ հայտարարվել է, որ այդ միջոցառումը կանցկացվի այնպես, ինչպես նախատեսվում է: Սակայն կձեռնարկվեն  որոշ նախազգուշական միջոցներ:

<< Օլիմպիական խաղեր – 2020 –ը >> պետք է մեկնարկի հուլիսի 24 –ին  և ավարտվի օգոստոսի 9-ին:

Այլ նորություններ