ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

10:57 - 30 Նոյ, 2022

Հայաստանի կանանց բասկետբոլի բարձրագույն խմբի  առաջնությանը մասնակցում է Երևանի երեք և Գյումրիի մեկ թիմ: Պայքարը կընթանա չորս փուլով: Այնուհետև քառյակը կմրցի օլիմպիական մրցակարգով / փլեյ օֆֆ /:

Մեկնարկն արդեն տրված է: Հանդիպումներն  անցկացվում են «Արենա դե ՏԷՑ» ( Արցախի 4/4 ) մարզասրահում:

Առաջին խաղում միմյանց հետ մրցեցին «Երևան Բասկետ» և «Գյումրի» թիմերը: Դաշտի տերերի առավելությունը ակնհայտ էր: Այդ է վկայում նաև գրանցված հաշիվը՝ 120 : 67:

Խաղի  արդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց  Նեքոյա Անդերսոնը  («Երևան Բասկետ » ): Նա դիպուկ նետումներով վաստակեց 31 միավոր, 20 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց ութ արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 20:00-ին:  «Հատիսը» կմրցի «Լես Ֆոքսիսի» հետ:

 

Այլ նորություններ