Ռուսական Կազան քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանը մրցում էր Ռուսաստանի մասնակից Վալերի Սորոնկովի հետ, սակայն պարտվեց և արժանացավ արծաթե մեդալի:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մխիթար Մխիթարյանը (57 կգ) և Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ:
Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է մայիսի 12-ին և կեզրափակվի 16-ին:
Լուսանկարը` Getty Images
ՀԱՕԿ լրատվության բաժին